Այսօր` հուլիսի 29-ին, ժամը 17.31-ին Հայաստանի տարածքում՝ Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 2,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:
ՀՀ կառավարության այս տարվա պահուստային ֆոնդից տրամադրած 40 մլն դրամով հիմնանորոգվել և 2,5-3 մետրով լայնացվել է Մեղրի քաղաքի Մեծ եւ Փոքր թաղերն իրար կապող նույնանուն գետի վրա ընկած կամուրջը:
Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 50 փողոցի բնակիչներն ահազանգել են «Էկոլուր» կազմակերպությանը, որ համայնքի 50-րդ փողոցի վերջնամասում գտնվող (նախկին «Բոլտի» գործարանին հարող) ծառապատ և կանաչապատ մանկական այգին, որը համայնքի բնակիչների համար երկար տարիներ հանդիսացել է հանգստի միակ վայրն ու երեխաների միակ խաղահրապարակը վերածում են ավտոսպասարկման կետի:
Ֆրանսիայի Լանգդոկ Ռուսիյոն տարածաշրջանում օրերս անցկացրած «Աշխարհի լավագույն Մուսկատներ» միջազգային գինիների մրցույթում «Արմենիա» անվանումով մուսկատ տեսակի գինին արժանացել է արծաթե մեդալի:
Այսօր վաղ առավոտյան «Գորիս-Խնձորեսկ» ավտոմայրուղու 11-րդ կմ հատվածում «ՎԱԶ 21 099» մակնիշի ավտոմեքենան չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել մոտակա ձորը, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ:
ՕԵԿ-ի վարչության անդամ Հովհաննես Մարգարյանի հայտարարությունը, որ Գյումրիի իրենց թիմը հերթական անգամ պաշտպանելու է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի, իսկական իրարանցում է ստեղծել քաղաքական դաշտում։
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի և Սևանի համայնքային բյուջեի միջոցներով ընթացքի մեջ են քաղաքի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:
Մոտ ապագայում աշխարհաքաղաքական դինամիկայի հիմնական խնդիրը լինելու է աշխարհի բաժանումը հնարավորինս հավասարահզոր և ինքնաբավ աշխարհաքաղաքական ու տնտեսական բլոկների, որը կարող է դառնալ ժամանակավոր հավասարակշռության պայմաններից մեկը հակամարտ կողմերի միջև։